fbpx
Աշխարհ

Բուլղարական կուսակցությունը ծրագրում է Եվրախորհրդարանում պայքարել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար

«Բուլղարական վերածննդի այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչները Եվրախորհրդարանում ընտրվելու դեպքում տրամադրված են պայքարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար։ Այս մասին շաբաթ օրը Յալթայի միջազգային տնտեսական համաժողովի «Պատժամիջոցային աշխարհ։ Գլոբալ մարտահրավերներ» նիստում հայտարարել է կուսակցության փոխնախագահ Լյուբոմիրա Գանչևան։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ճիշտ չեն բարոյական առումով։ Շուտով կկայանան եվրոպական ընտրությունները։ Ես վստահ եմ, որ մեր կուսակցության անդամները կմտնեն խորհրդարան և հանդես կգան պատժամիջոցների դեմ»,- ասել է նա։

«Մենք պետք է դադարեցնենք երկակի ստանդարտների քաղաքականությունը, որը Եվրոպային տանում է դեպի կրկնվող ագրեսիայի պարույրի մեջ»,- հավելել է քաղաքական գործիչը։

Յալթայի միջազգային տնտեսական V համաժողովն անցկացվում է ապրիլի 17-20-ը։ Դրա գլխավոր թեման է․ «Աշխարհը, Ռուսաստանը, Ղրիմը․ նոր համաշխարհային իրականություն»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ