fbpx
Աշխարհ

Ռուսական գազի մատակարարումը Բուլղարիա ապրիլի 27-ից կդադարեցվի

«Գազպրոմը» ապրիլի 27-ից կդադարեցնի գազի մատակարարումը Բուլղարիա, ասվում է երկրի էներգետիկայի նախարարության կայքում։

«Ապրիլի 26-ին Bulgargaz-ը ծանուցում է ստացել այն մասին, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից բնական գազի մատակարարումները կդադարեցվեն 2022 թվականի ապրիլի 27-ից»,- նշել են գերատեսչությունում։

Մարտին երկրի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր չեն վառելիքի համար վճարել ռուբլով։

Ավելի վաղ նմանատիպ ծանուցում ռուսական կորպորացիայից ստացել էր լեհական PGNiG-ը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների ներդրումից և մեծ թվով ակտիվների սառեցումից հետո, պահանջել է գազի դիմաց ռուբլով վճարել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ