Սպորտ
05:00 13/03/2020

Բունդեսլիգան կարող է վաղաժամ ավարտվել

Գերմանիայի ֆուտբոլային լիգան, որը կառավարում է 1-ին և 2-րդ Բունդեսլիգան, երկուշաբթի՝ մարտի 16-ին որոշում է կայացնելու ընթացիկ մրցաշրջանի հետագա ընթացքի վերաբերյալ։

Քննարկվում է 2 հավանական տարբերակ, կամ մրցաշրջանը վաղաժամ կավարտվի կորոնավիրուսի տարածման հետևանքով, կամ էլ՝ մրցաշրջանը կավարտվի 26-րդ տուրի արդյունքներով, որը կայանալու է մարտի 13-ից 16-ը։

Այս դեպքում հայտնի չի դառնա, թե որ թիմն է երկրի չեմպիոնը։ Չեն լինի նաև երկրորդ Բունդեսլիգա տեղափոխվող թիմեր։

Միևնույն ժամանակ կա հավանականություն, որ այս որոշման պարագայում երկրորդ Բունդեսլիգայից միանգամից չորս թիմեր կտեղափոխվեն Բունդեսլիգա։ Այդ պարագայում 2020/21 մրցաշրջանում թիմերի քանակը կհասնի 22-ի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ