fbpx
Սպորտ

Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 15-ին. Marca

Բունդեսլիգայում և 2-րդ Բունդեսլիգայում առաջնությունը կվերսկսվի  մայիսի 15-ին:

Սա որոշվեց այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Գերմանիայի 16 տարածաշրջանային վարչապետները չորեքշաբթի օրը  տվեցին լիգայի վերադառնալու կանաչ լույսը: Բունդեսլիգայի վերագործարկման մասին այս տեղեկությունները հաղորդել է Bild-ը:

«Այսօրվա որոշումը լավ նորություն է Բունդեսլիգայի առաջին և երկրորդ դիվիզիոնների համար»,- ասաց DFL-ի վարչական տնօրեն Քրիստիան Սեյֆերթը և ավելացրեց. «Դա նաև ակումբների համար մեծ պատասխանատվություն է. պետք է պահպանվեն բժշկական և կազմակերպչական բոլոր կանոնները»:

Սեյֆերթը խոստովանել է, որ փակ դռների հետևում խաղերը իդեալական լուծում չեն, բայց միևնույն ժամանակ դա սեզոնն ավարտելու միակ հնարավոր տարբերակն է, մի բան, որն անհրաժեշտ է որոշ ակումբների գոյությունն պահպանելու համար: Ակումբի և DFL-ի անդամների միջև նախատեսվում է հանդիմում հինգշաբթի օրը՝ հաջորդ քայլերը քննարկելու համար:

Ակումբների մեծ մասը սկսել են մարզվել մի քանի շաբաթ առաջ՝ զույգերով կամ փոքր խմբերով: Ինչպես նաև հինգշաբթի օրը Բունդեսլիգայի և 2-րդ Բունդեսլիգայի, ինչպես նաև մարզիչների և ակումբների անձնակազմերի կորոնավիրուսային թեստավորման գործընթացը սկսվել է։

Աղբյուրը՝ marca.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ