fbpx
Մարզեր

Բուրաստանում ավարտվել է լուսավորության համակարգի անցկացումը

Բուրաստան համայնքն այլևս լուսավոր է: Այստեղ ավարտվել են ՀՀ կառավարության 2019 թվականի համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացված Սարյան, Պարտիզունի, Չարենց, Անդրանիկի փողոցների արտաքին էլեկտրական լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները:

Տեղադրվել է 66 հենասյուն՝ 50 վտ-ոց LED լուսատուներով: Համայնքի այս փողոցներում երբեք լուսավորություն չի եղել: Արդյունքում ունենք էլ ավելի լուսավոր, բարեկեցիկ ու ապահով Բուրաստան:

Ի դեպ, 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով մարզի ևս 6 համայնքում անցկացվել է լուսավորության համակարգ:

Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ