ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը հայտնել է, որ «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» («Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպության հանրային սննդի օբյեկտում առկա «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակների ողջ խմբաքանակը ոչնչացվել է, իրականացվել են ախտահանման աշխատանքներ:
««Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» («Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ՝ արդեն տեղեկացրել ենք, որ, համաձայն փորձաքննության արդյունքների, նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա:
- Բուրգըրիի հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա․ ՍԱՏՄ
- ՍԱՏՄ տեսուչները դիտարկել են հանրապետության մարզերի հանրային սննդի օբյեկտները
Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից՝ խորը սառեցված անոսկր տավարի միս, տավարի միս, խոզաճարպ, հավի ազդր, որոնց լաբորատոր փորձաքննությամբ որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել:
Հանրային սննդի օբյեկտում առկա «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակների ողջ խմբաքանակը ոչնչացվել է, իրականացվել են ախտահանման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: