Աշխարհ

Արդեն ծիծաղելի է դառնում․ Բուրջանաձեն՝ Սաակաշվիլիի վերադարձի մասին

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է մոտ ժամանակներս հայրենիք վերադառնալու վերաբերյալ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արած հայտարարությունը:

«Դա արդեն ծիծաղելի է դառնում: Ամեն անգամ, երբ նրան հարմար է լինում, հայտարարություն է անում, թե այսօր-վաղը վերադառնալու է Վրաստան, որ վերականգնելու է արդարությունը, թեև նա չէ, որ պետք է խոսի արդարության մասին, և նման բաներ: Ուստի ես լուրջ չեմ վերաբերվում այդ հայտարարությանը:

Իսկ այն, որ նա հարկավար չէ Վրաստանին, ինձ համար միանգամայն պարզ է: Տակավին 2012 թվականին Վրաստանի բնակչությունը պարզորոշ «ոչ» ասաց Սաակաշվիլիին»,-ասել է Բուրջանաձեն։

Նրա խոսքով՝ այն, որ այժմ մարդիկ Վրաստանում հիացած չեն «Վրացական երազանք» կուսակցության և նրա հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլիի կառավարումից, բնավ չի նշանակում, որ Սաակաշվիլիի պետք է երկիր վերադառնա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ