fbpx
Իրավական

Արտաշատի բաժնի ծառայողները չորացած բուսական զանգված են հայտնաբերել

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները խուզարկել են 31-ամյա մի տղամարդու «Սուբառու» մակնիշի մեքենան։

«Մեքենայի պահախցիկում հայտնաբերվել է պլաստմասե տարայով դեղնականաչավուն չորացած բուսական զանգված: Նշանակվել է փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ