fbpx
Աշխարհ

Բուդապեշտում զբոսաշրջային մոտորանավ է խորտակվել․ կան զոհեր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ Դանուբ գետում, զբոսաշրջային մոտորանավ է խորտակվել։ Հաղորդվում է 7 զոհի մասին։ Նավում եղել են հարավկորեացի 33 զբոսաշրջիկ և անձնակազմի հունգարացի 2 անդամ։ 21 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Դեպքը տեղի է ունեցել հունգարական խորհրդարանի շրջանում։ Նախնական տվյալներով՝ նավին հարվածել է մեկ այլ զբոսաշրջային նավ։

Հայտնի է, որ տեղատարափ անձրևներից հետո Դանուբում ուժգին հոսանք է առաջացել։ Դեպքի վայրում աշխատում են որոնողափրկարարական ջոկատները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ