fbpx
Առողջապահություն

Արցախում ստացիոնար բուժում են շարունակում ստանալ 11 քովիդով վարակակիրներ

Մայիսի 31-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7872 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2754 դեպք: Կատարվել է 25 324 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ