fbpx
Էկո

ԲԸՏՄ-ն ստուգումների արդյունքով վարչական տուգանքներ է նշանակել

2021 թվականի մայիսի 31-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ ԲԸՏՄ-ն տեղեկատվություն է հրապարակել Facebook-ի էջում։

Իրականացվել է 16 ստուգում, որից՝

4 – ընդերքօգտագործոմ
2 – ՓՀԷԿ
2 – հասարակական սննդի կազմակերպում
2 – ձկնաբուծարան
4 – արտադրություն
1 – ջրօգտագործում
1 – թափոնների սպասարկում և տեղադրում։

Նշվում է, որ նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 150.000 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 1 հանձնարարական։

Ավարտվել է նախկինում իրականացված 3 դիտարկում, տրվել է խախտումները վերացնելու վերաբերյալ 3 նախազգուշացում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ