fbpx
Երևան

Բյուջեն, որ տրամադրում ենք քաղաքին, բավարար չէ պատշաճ աղբահանության համար. Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ պետք է խզել «Սանիթեքի» հետ պայմանագիրը և ներգրավել այլ օպերատորի:

«Այլընտրանք չկա, քան «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերից մեկի փոխհամաձայնությամբ լուծարումը և երկրորդ միջազգային օպերատորի ներգրավումը: Մեր համոզմամբ՝ այն բյուջեն, որ տրամադրում ենք քաղաքին, բավարար չէ պատշաճ աղբահանություն իրականացնելու համար, դրանում կհամոզվենք, երբ սանիտարական մաքրման հիմնարկը սկսի գործել: Դրա արդյունքում քաղաքապետարանը պետք է «Սանիթեքին» ուղղորդեր մեկ պայմանագրի շրջանակներում, և «Սանիթեքն» իր ֆինանսական պարտավորությունները կարողանար սպասարկել մեկ պայմանագրով: Այլ տարբերակ չկա», – ասաց նա:

Ավագանու անդամը նշեց, որ ընկերությունն ունեցած ռեսուրսներով ի վիճակի չէ ամբողջ քաղաքը սպասարկել:

«Կարծում եմ, որ «Սանիթեքն» ակնկալիք ուներ՝ քաղաքապետարանի աջակցության տեսքով, որը քաղաքապետարանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ապատճառներով չի տրամադրել, և հիմա քաղաքն աղբահանության հարցում ինքնահոսի մեջ է», -հավելեց նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ