fbpx
Գիտություն

Բյուրականն օգոստոսի 10-12-ը «հրավիրում է» 1 ժամում 1000-ից ավելի ասուպ դիտելու

Օգոստոսի 10-12-ը ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում  հնարավոր կլինի ականատես լինել գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի:

Երկնային այս երևույթի կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանում այցելուները կկարողանան մասնակցել «Վտանգավոր աստղակերպեր» խորագրով դասախոսությանը, որը կվարի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, իսկ ուշ երեկոյան հնարավոր կլինի կատարել մոլորակների և այլ երկնային մարմինների դիտումներ:

Ասուպային հոսքի ժամանակ (աստղաթափ) 1 ժամում կարելի է դիտել 1000-ից ավելի ասուպ:  Ասուպային հոսքի ժամանակ Երկիր մոլորակն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ արդյունքում առաջացնելով ասուպային հոսքեր: Շատերն այս երևույթը նմանեցնում են աստղաթափի: Առանձնահատուկ ինտենսիվ հոսքերը հայտնի են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ աստղաթափեր անվանմամբ:

Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 23-ին և ավարտվում օգոստոսի 22-ին, իսկ առավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին: Ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ և ծագում է անվանումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ