Սպորտ

Խաբիբը MMA-ի լավագույն մարզիկը չէ․ Սթիվեն Սիգալ

Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը չի կարծում, որ դաղստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը աշխարհի լավագույն MMA մարտիկն է։ Այս մասին Հաղորդում է RT-ն։

«Նուրմագոմեդովն այս պահին MMA-ի լավագույն մարտի՞կն է։ Ոչ»,-ասել է Սիգալը։

Ներկայումս Նուրմագոմեդովը գրավում է երկրորդ տեղը UFC-ի մարտիկների վարկանիշում՝ անկախ քաշային կարգից և սեռից: Իսկ առաջին տեղում ամերիկացի Ջոն Ջոն Ջոնսն է։

Խաբիբը թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն է։ Անցած սեպտեմբերին դաղստանցին, հաղթելով ամերիկացի Դասթին Պորյեին, պաշտպանեց գոտին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ