fbpx
Սպորտ

Չինաստանի հավաքականի ֆուտբոլիստներից պահանջել են ծածկել կամ հեռացնել դաջվածքները

Չինաստանի հավաքականի ֆուտբոլիստները ստիպված են լինելու կամ հեռացնել իրենց դաջվածքները, կամ էլ ծածկել դրանք։

Այս մասին գրում է Mathrubhumi-ն։

Բանն այն է, որ նրանց դաջվածքները մեծ ուշադրության են արժանացել երկրում ու այս առումով հայտարարություն է տարածել երկրի սպորտի վարչությունը։ Դրանում ասվում է, որ մարզիկները պետք է մրցումների և մարզումների ժամանակ ծածկեն իրենց դաջվածքները կամ էլ հեռացնեն դրանք։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ պետք է ուշադրություն դարձնել երիտասարդներին, ում հետ որ պայմանագիր է կնքում։ Մինչ պայմանագիրը գործատուն պետք է ստուգի մարզիկի մարմնին դաջվածքների առկա լինել-չլինելու մասով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ