fbpx
Սպորտ

Լա Լիգա․ Հարոյանի Կադիսը վաստակեց իր 2-րդ միավորը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Իսպանական Լա Լիգայի 2-րդ տուրի շրջանակներում միմյանց հետ մրցել են «Կադիսն» ու «Բետիսը»։

Հանդիպման հաշիվը բացվել է արդեն 11-րդ րոպեին․ 11 մետրանոցից չի վրիպես Ալվարո Նեգրեդոն ու առաջ է մղել «Կադիսին»։ Սակայն, 11 րոպե անց՝ 22-րդ րոպեին, «Բետիսի» հարձակվող Խուանմին հավասարեցրել է հաշիվը։ Խաղի մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չեն գրանցվել։

Այսպիսով՝ «Կադիսը» վաստակում է Լա Լիգայի այս մրցաշրջանում իր 2-րդ միավորը։ Հիշեցնենք, որ առաջին խաղում նույնպես իսպանական ակումբը ոչ-ոքի է խաղացել։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

https://www.youtube.com/watch?v=yhdHmCT5Its

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ