Ա Սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Կալյարին» «Սարդինիա Արենա» ստադիոնում ընդունեց «Ինտերին» և հաղթեց 2:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Լուկա Չեպիտելին: Խաղակեսի վերջնամասում Լաուտարո Մարտինեսը հավասարեցրեց հաշիվը:
Մինչև ընդմիջումը տանտերերը կրկին առաջ անցան հաշվի մեջ: Գոլ խփեց Լեոնարդո Պավոլետին:
«Ինտերը» 47 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը: «Կալյարին» 27 միավորով 14-րդն է:
Հաղորդում է armsport.am-ը։