fbpx
Մարզեր

Ծաղկաձորում անցկացվել է «Համայնքը ԵՍ եմ» համայնքային երիտասարդ առաջնորդների 6-րդ ճամբարը

ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում սույն թվականի օգոստոսի 16-22-ը կայացել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Համայնքը ԵՍ եմ» համայնքային երիտասարդ առաջնորդների 6-րդ ճամբարը, որին մասնակցել են ՀՀ 8 մարզերը և Երևանը ներկայացնող 35 երիտասարդներ:

Ճամբարի առաջին օրը մասնակիցները հյուրընկալել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանին, ով ներկայացրել է ՀՀ վարչատարածքային բարեփոխումների նախապատմությունը, գործընթացներն ու սպասումները:
Ճամբարի փակման արարողությանն իր խրախուսական խոսքով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ով մասնակիցներին շնորհավորել է ճամբարի արդյունավետ կայացման կապակցությամբ և հաջողություն մաղթել նրանց իրենց անհատական ծրագրերի իրականացման գործընթացում:

Առաջնորդության ճամբարի նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունն իրենց համայնքների քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքին։ Ճամբարը յոթօրյա միջոցառում է, որի շրջանակներում երիտասարդները բավական խորն ուսումնասիրում են տեղական ինքնակառավարման, մասնակցային կառավարման, հավասար իրավունքների և հնարավորությունների, ծրագրերի կառավարման ու ֆոնդհայթայթման և այլ թեմաներ։ Դասընթացների ավարտից հետո վեցամսյա ժամկետում ճամբարականները պետք է պլանավորեն և իրականացնեն համայնքային նախաձեռնություններ առանց ՄԱԶԾ-ի կողմից որևէ ֆինանսական աջակցության։

Ճամբարն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ