fbpx
Սպորտ

Ծաղկաձորում կայացել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի փակումը

Այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ծրագրով իրականացվող «Լավագույն մարզական ընտանիք» 16-րդ մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը և հաղթողների պարգևատրումը:

Մասսայական դարձած մարզական միջոցառմանը ներկա է գտնվել նաև մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Նա հանդիպել է Արմավիրի մարզից մրցույթին մասնակցած ընտանիքներին` հաջողություններ մաղթելով նրանց հետագա մրցելույթներում:

Մարզական միջոցառման շրջանակներում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մրցանակներ է հանձնել այլ մարզերի և Արցախի Հանրապետության` մրցանակային տեղեր զբազեցրած ընտանիքներին` շնորհավորելով նրանց ունեցած հաջողությունների համար:

Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ