fbpx
Աշխարհ

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում. հայտարարվել է տարհանում

Կալիֆորնիայի հրշեջներն ավիացիայի աջակցությամբ պայքարում են քամու հետևանքով առաջացած անտառային հրդեհի դեմ, որը բռնկվել է շաբաթ օրը Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի և կենտրոնական Կալիֆոռնիայի միջև ընկած տարածքում, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Շաբաթ ուշ երեկոյան Կալիֆորնիայի հրշեջ վարչությունը հայտնել է, որ հրդեհի տարածքը կազմում է մինչև 35,6 քառակուսի կիլոմետր։

Միջնահանգային ​​580 մայրուղին, որը կապում է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանը կենտրոնական Կալիֆորնիայի Սան Խոակին շրջանի հետ, փակվել է երկու ուղղություններով՝ ծխի հետևանքով վատ տեսանելիության պատճառով, ասվում է Կալիֆոռնիայի տրանսպորտի դեպարտամենտի հայտարարության մեջ:

Սան Խոակին շրջանի Արտակարգ ծառայությունների վարչությունը կարգադրել է տարհանման հրաման է տվել։ Քորալ-Հոլլոու-Րոուդի և Թրեյսի Բուլվարի միջև գտնվող բնակիչներին հրահանգվել է լքել իրենց տները, իսկ Թրեյսի Բուլվարից հարավ գտնվող բնակիչներին ասել են, որ պատրաստ լինեն տարհանման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ