Աշխարհ

Կալիֆոռնիայում բազմամարդ լողափում ժայռ է փլուզվել

Հարավային Կալիֆոռնիայի հանրահայտ լողափում ժայռի փլուզման հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 2-ը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:

Պատահարի վայրում մահացել է մի կին, ևս 2 տղամարդ մահացել են հիվանդանոցում: Փրկարարները դեռ պետք է ավազի տակից հանեն պատահարի ևս մի քանի զոհի:

Փլուզման պահին լողափը մարդկանցով լեփ-լեցուն էր:

Փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 15:00-ին Սան Դիեգո շրջանի Էնսինիտաս քաղաքում Գրանդվյու Բիչում:

Նշվում է, որ այս շրջանը չափազանց հայտնի է տեղացիների, սերֆերների եւ հանգստացողների շրջանում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ