fbpx
Աշխարհ

Կանադայում արգելել են անազատության մեջ պահել դելֆիններին ու կետերին

Կանադայի խորհրդարանը վերջնականապես հավանություն է տվել երկրի տարածքում դելֆիններին և կետերին անազատության մեջ պահելու արգելքի օրինագծին: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի պետության գեներալ-նահանգապետ Ժյուլի Փեյեթից թագավորական վավերացում ստանալուց հետո, ինչը կարող է տեղի ունենալ արդեն ամենամոտ ժամանակներս:

S-203 համարի օրինագծի քննարկումը 2015 թվականին նախաձեռնել էր «Կանաչների կուսակցության» առաջնորդ Էլիզաբեթ Մեյը:

«Այսօր հիանալի օր է Կանադայի կենդանիների համար,- հայտարարել է նա լրագրողներին:- Կանադացիները պարզորոշ հասկանալ տվեցին, որ իրենք ցանկանում են դադարեցնել անազատության մեջ դելֆիններ և կետեր պահելու դաժան պրակտիկան: Ընդունելով S-203 օրինագիծը՝ մենք այնպես արեցինք, որ դա տեղի ունենա»,- ասել է Մեյը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ