Աշխարհ

Կանադայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել

Կանադայի Ալբերտա նահանգի գլխավոր սանիտարական բժիշկ Դանի Հինշոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել։

Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

Նա նշել է, որ վարակման դեռևս մեկ դեպք է հայտնի ու վարակակիրն այժմ մեկուսացված է։

Ըստ Հինշոյի՝ այդ դեպքը կապված է Հարավաֆրիկյան Հանրապետությունից վերջերս վերադարձած մարդու հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ