«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ կազմակերպել Կազեմիրոյի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալից»:
Պրեմիեր լիգայի ակումբը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում բրազիլացի 30-ամյա հենակետային կիսապաշտպանի նկատմամբ։
El Chiringuito հեռուստաընկերության լրագրող Խոսեպ Պեդրոլի խոսքերով, «Մանչեսթեր Յունայթեդը» կցանկանար ավարտել անցումը մինչև շաբաթ օրը։ Մադրիդում կարծում են, որ եթե տրանսֆերը կայանա, ապա շատ մոտ ապագայում, այսինքն՝ մինչև շաբաթ օրը։
Միջնորդը «սերուցքայիններին» ասել է, որ մանկունիանցիները շուտով առաջարկ կանեն։ «Ռեալում» կարծում են, որ պարտավոր են լսել Կազեմիրոյի տրանսֆերի առաջարկը, եթե խաղացողն ինքը դա խնդրի։