«Բարսելոնան» կարող է վերադարձնել կիսապաշտպան Նիկո Գոնսալեսին, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Վալենսիայում»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ դրա հիմնական պատճառը կատալոնացիների մեծ թվով վնասվածքներն են ընթացիկ մրցաշրջանում։
Նիկոն լքել է «Բարսան» ամռանը՝ վախենալով, որ բավարար խաղաժամանակ չի ստանա:
Այս մրցաշրջանում 20-ամյա իսպանացին «Վալենսիայի» կազմում անցկացրել է 7 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Նրա վարձակալության պայմանագիրը «Չղջիկների» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։