«Արսենալ»-ի նորեկ Դենիս Սուարեսը խոսել է անգլիական ակումբում իր նպատակների և սպասելիքների մասին:
«Եկել եմ «Արսենալ», որպեսզի շատ խաղաժամանակ ստանամ և օգնեմ թիմին Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել: Բացի այդ, կցանկանայի հաղթել Եվրոպա Լիգայում: Ինչո՞ւ ոչ:
Արդեն հաղթել եմ այդ մրցաշարում, երբ հանդես էի գալիս «Սևիլիա»-ում: Շատ կցանկանայի կրկնել այդ հաջողությունը»,- իսպանացու խոսքերն է մեջբերում «զինագործներ»-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա լոնդոնյան ակումբում:
Հաղորդում է sportal.am-ը։
