fbpx
Սպորտ

Ցանկանում եմ փորձել Չեմպիոնների լիգան նվաճել Սիթիի հետ․ Ագուերո

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն խոսել է իր հետագա ծրագրերի մասին։

«Ինձ համար դժվար է ասել: Ես չեմ մտածում այդ ​​մասին։ Բայց ես գիտեմ, որ ամեն օր իմ պայմանագիրը մոտենում է ավարտին: Հավանաբար, որոշ առաջարկներ կհետևեն, բայց կտեսնենք:

Մինչ այժմ ցանկանում եմ փորձել Չեմպիոնների լիգան նվաճել «Սիթիի» հետ: Սա անհավատալի նվաճում կլիներ իմ և ակումբի համար:

Բայց ես չեմ մտածում, թե ինչ եմ անելու 2021-ի ամռանից հետո: Բացի այդ, ստեղծված իրավիճակը բարդացնում է ամեն ինչ: Եթե ​​հաջորդ մրցաշրջանը սկսվի ավելի ուշ, ապա հավանաբար ավելի ուշ էլ այն կավարտվի: Գուցե օգոստոսին: Եվ շատ խաղացողների պայմանագրերը լրանում են հունիսին: Տեսնենք, թե ինչպես են ամեն ինչ լուծվելու:

Ես չեմ բացառում Իսպանիա վերադառնալը կամ որևէ այլ երկիր տեղափոխվելը: Ես չգիտեմ, թե ինչ եմ անելու: Այսօր ես ինձ լավ և հարմարավետ եմ զգում «Մանչեսթերում», – Ագուերոյին մեջբերում է Goal․com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ