fbpx
Առողջապահություն

20:50 11/6/2019

Ցանկանում ենք անվճար բուժօգնություն տրամադրել ոչ թե մինչև 7, այլ մինչև 18 տարեկաններին. Արսեն Թորոսյան

Հունիսի 11-ին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է, որ Հայաստանի առողջապահական բյուջեն այս տարի ավելացել է 7 միլիարդ դրամով, իսկ մյուս տարի, միջինաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն, կավելանա ևս 16 միլիարդ դրամով։ Նախարարը հավելել է, որ սրանք աննախադեպ բարձրացումներ են։

Նախարարը հավելեց, որ այս գումարներով ցանկանում են մի շարք փոփոխություններ իրականացնել հանրային առողջապահության համակարգում, մասնավորապես՝ երեխաների անվճար բուժօգնություն տրամադրել ոչ թե մինչև 7, այլ մինչև 18 տարեկաններին։

Բացի այդ, մտադիր են նաև անվճար բուժօգնության իրավունքը տարածել նաև այն թոշակառուների վրա, որոնք հաշմանդամության խնդիրներ չունեն և այլն։

Վերեվ