fbpx
Առողջապահություն

Ցանկանում ենք, որ շվեյցարական ընկերությունները Հայաստանում ավելի շատ դեղեր գրանցեն․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարետտոյին:

Քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես դեղերի արտադրման և ներմուծման ծավալներն ընդլայնելը:

«Ցանկանում ենք, որ շվեյցարական ընկերությունները Հայաստանում ավելի շատ դեղեր գրանցեն, որպեսզի մարդիկ անօրինական միջոցների չդիմեն այն ձեռք բերելու համար: Մենք պատրաստակամ ենք այդ ուղղությամբ աջակցելու», ասել է Արսեն Թորոսյանը:

Դեսպանն իր հերթին նշել է, որ ապագայում համատեղ իրականացման համար կմշակվեն նաև առողջ ապրելակերպի ուղղությամբ փոքր ծրագրեր:

Կողմերը հույս են հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նմանատիպ հանդիպումների ձևաչափում և ուրվագծված ծրագրերն արդյունավետ կիրականացվեն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ