Առողջապահություն

Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը 650 է. Նախարար

Այսօր` հուլիսի 2-ին, կառավարության նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ առողջապահության համակարգում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մնում է նույնը. Այսինքն վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են:

«Իհարկե, բոլոր տեղերում կան 1-2 ազատ տեղեր և կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին տեղավորել: Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը գումարային կազմում է 650 հոգի, նրանցից 44 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին»,-ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ շարունակվում է նոր հզորությունների մեծացումը. «Այսօր ես գնալու եմ տեսնեմ Սպիտակի և Մարտունու ԲԿ-ներում ծավալվող բաժանմունքները, որոնք հագեցած են լինելու անհրաժեշտ սարքավորումներով:

Եվս մի կարևոր հանգամանք, թե քանի քաղաքացի է տանը սպասում հոսպիտալացմանը: Այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը սպասող 11 հոգի, որից 4-ը միջին ծանրության են, 7-ը՝ թեթև: Մնացած ևս մոտ 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսով: Այս մասով վիճակը հարաբերականորեն կայուն է»:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ