Առողջապահություն
03:00 31/03/2020

Ծանր վիճակում գտնվող 2 պացիենտների մոտ դիտվում է դրական դինամիկա. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում գրել է.

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։

49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։

Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու համար։

Հիշեցնենք, որ ներկա պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված է 482 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։ 49…

Geplaatst door Arsen Torosyan op Maandag 30 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ