Մարտի 14-ից 21-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նախատեսված էր ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։
Սակայն, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հայտարարել է, որ խաղարկությունը չեղարկվել է։ Պատճառը՝ նոր կորոնավիրուսի տարածումն է։
Նշենք,, որ Ռումինիայում նոր կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին, այնուհետև գրանցվել էր վարակման ևս 2 դեպք։