Սպորտ
14:40 30/01/2020

Ծանրամարտի հավաքականը վաղը կմեկնի Իրան

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը: Հունվարի 31 –ին մեր թիմը կմեկնի Իրան:

Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը / երկուսն էլ՝ + 109 կգ / Հակոբ Մկրտչյանը / 96 կգ /, և Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ / կմասնակցեն փետրվարի 2 – 4 –ը Ռաշտ քաղաքում կայանալիք միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

Հավաքականի մյուս անդամները տեղերում կշարունակեն նախապատրաստվել փետրվարի 11-16-ը անցկացվելիք ՀՀ առաջնությանը։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ