fbpx
Սպորտ
19:20 18/02/2020

Ծանրորդները հավաք են անցկացնում Աբովյանում

Փետրվարի 18 –ին Աբովյանում ուսումնամարզական հավաք սկսեցին Հայաստանի առաջատար ծանրորդները:

Մարզումներում ընդգրկված են Երևանում օրերս անցկացված համապետական առաջնությունում աչքի ընկածները: Մասնագետների հետ զրույցներից պարզվեց, որ մրցաշարը պատասխանել է մի քանի հարցերի: Հուսալի հերթափոխ կա մեզանում: Լավ ծանրորդներ են աճում Գյումրիում, Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերում և Երևանում: Ստուգատեսն առանձնացավ նաև մասսայականությամբ: Հայտավորված էին երկրի տարբեր մարզերի ու քաղաքների 150 ներկայացուցիչներ: Թերևս մասնագետների թույլտվությամբ ու համաձայնությամբ բացակայում էին արտագնա մրցումներից նոր վերադարձած և իրենց ուժերը չվերականգնած առաջատար վարպետները:

Մարզումները կշարունակվեն մինչև ապրիլի սկիզբը, որից հետո կանանց և տղամարդկանց մեր թիմերը կմեկնեն Մոսկվա և կներգրավվեն ապրիլի 3 –ին սկսվող Եվրոպայի առաջնությունում:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ