fbpx
Սպորտ

Կարլսենն ու Նեպոմնյաշչին վիճարկում են աշխարհի չեմպիոնի տիտղոսը․ կայացել է 2-րդ պարտիան

Շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կարլսենը փորձում է 5-րդ անգամ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը՝ Յան Նեպոմյաշչիի հետ պայքարում։

Մեկնարկած մրցախաղում կայացել է 2-րդ հանդիպումը, որն ավարտվել է ոչ-ոքի։ Նույն կերպ էր ավարտվել նաև առաջին հանդիպումը։

Հաշիվն այս պահին 1-1 է, սակայն մարզիկներն իրենց առջևում ունեն դեռևս մի շարք խաղեր։ Մրցախաղը բաղկացած է 14 պարտիաներից և հաղթելու է այն շախմատիստը, ով առաջինն է վաստակելու 7,5 միավոր։ Իսկ, եթե բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, ապա կգա լրացուցիչ խաղերի հերթը։

Նշենք, որ հաղթողը ստանալու է 2 միլիոն եվրո մրցանակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ