Սպորտ

Թեթևքաշային Արման Ծառուկյանը հաղթանակ է տարել և բարձրացրել հայոց եռագույնը

Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված խառը մենամարտերի UFC 257 մրցաշարում թեթևքաշային Արման Ծառուկյանը հաղթանակ է տարել։

Ռուսաստանցի մարտիկը մենամարտել է ամերիկացի Մեթ Ֆրեւոլայի հետ և երեք ռաունդում առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 30-27, 30-27, 30-26։ Նա մենամարտի ավարտից հետո ռինգում եղել է հայոց եռագույնով։

Արման Ծառուկյանը պրոֆեսիոնալ կարիերայում տարավ 16-րդ հաղթանակը, կրել է 2 պարտություն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ