Սպորտ

Արման Ծառուկյանը կմենամարտի ամերիկացի Մեթ Ֆրևոլայի հետ

Խառը մենամարտերի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը հունվարի 24-ին Աբու Դաբիում անցկացվելիք UFC 257 մրցաշարում կմենամարտի ամերիկացի Մեթ Ֆրևոլայի հետ:

Հայտնենք, որ Ֆրևոլայի մրցակիցը պետք է լիներ Մարոկկոյի ներկայացուցիչ Օտման Այզատարը, սակայն նա հրաժարվել է մասնակցությունից, իսկ Արման Ծառուկյանը պետք է մենամարտեր Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ, սակայն այդ մենամարտը չեղարկվել էր։ Հակպարաստը չէր ներկայացել պաշտոնական կշռմանը։

Այս մասին տեղեկանում ենք sport-express-ից։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ