ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ասաց` ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հայտնված գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ մամուլում և այլ տեղերում տեղեկություններ են պտտվում, որ նա առողջական խնդիրներ է ունեցել մշտապես:
«Նաև երբ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է նախարարի պաշտոնը ընդամենը մի քանի ամիս լինելով սոցապնախարար: Կարծում եմ, որ այդ որոշումը կայացրել է Գագիկ Ծառուկյանը: Հիմա Գագիկ Ծառուկյանի բուռն քաղաքական գործունեության վերելքի շրջանում նա փորձում է վեր հանել նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձևավորի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ այսինքն վարչապետի՞ն ուղղված չի եղել, Սիմոնյանը նշեց, որ նման պարագայում Գագիկ Ծառուկյանը համարձակություն կունենար ինչ-որ անուն նշել կամ ավելի հստակ կգրեր. «Նույնիսկ վստահ չեմ, որ այդ էջը պատկանում է Գագիկ Ծառուկյանին»:
