fbpx
Սպորտ

Ծառուկյանը դժգոհ է Հայ ծանրորդների արդյունքներից

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Ծանրամարտի հավաքականի մարզիչների հետ ու հայտնել իր դժգոհությունները՝ կապված Աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքների հետ։

Ծառուկյանը նշել է, որ իրենք պայմանավորվել էին՝ թիմային հաշվարկով առաջին տեղը լինել, բայց 6-րդ տեղը գրավեցին ու այսօր պետք է պատասխան տան, թե ինչ կատարվեց։

Խոսելով Սիմոն Մարտիրոսյանի մասին, Ծառուկյանն ասաց, որ բոլորը ավարտում էին, նոր նա դուրս էր գալիս, իսկ այժմ վերցնում է ծանրաձողը՝ չի կարողանում ոտքի վրա կանգնել։

Նա դիմելով մարզիչներին նշեց, որ մեր ազգի պատիվը միշտ բարձր են պահել, բայց այս անգամ իրենց ձեռքով իրենց հաջողությունները փչացրին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ