fbpx
Խորհրդարան

Ծառուկյանը բացատրել է, թե ինչու են ԲՀԿ խմբակցության պատգամավորները ԱԺ նիստին եկել Արցախի դրոշներով

ԱԺ արտահերթ նիստից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞վ էր պայմանավորված այն, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները Ազգային ժողովի նիստին եկել էին Արցախի դրոշներով: Ծառուկյանը նշեց, որ Արցախի խնդիրը պետք է զգովի բարձրացնենք և կարողանանք միասնական որոշում կայացնել:

« Դա մեր ազգի ճակատագրի խնդիրն է, իմ ու քոնը չկա, պետք է ընդհանուր քննարկվի, որոշում կայացվի, որ կարողանանք հայ ժողովրդի, արցախցու թափած արյունը, նպատակը իրականություն դարձնենք: Որևէ մեկը չի կարող մի ստորագրությամբ, մի համաձայնությամբ այդ խնդիրը կարգավորել»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ