fbpx
Խորհրդարան

Ծառուկյանը, եթե հարկերը տված չլիներ, Ծառուկյանին կմորթեին. Ծառուկյան

Մայիսի 29-ին ԱԺ լիագումար նիստի ընդմիջման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողները նշեցին, որ եթե վստահ լինեն, որ ԱԺ պատգամավորը հարկերը վճարելուն զուգահեռ է բարեգործություն անում, ապա եկամուտների մասին էլ հարցեր չեն տա, վստահության մթնոլորտ կլինի:

Ծառուկյանին զարմացրեց այդ դիտարկումը, իսկ լրագրողները արձագանքեցին, որ նախկինում նման գնահատականներ եղել են և իրենք այդ գնահատականներն են հիմք ընդունում:

«Դրանք բոլորը չար մարդիկ են, նախանձ մարդիկ են: Չարող մարդը միշտ արող մարդին նախանձությունից չարախոսում ա: Արդեն քանի տարի են Ծառուկյանին ստուգում: Ծառուկյանը, եթե հարկերը տված չլիներ, Ծառուկյանին կմորթեին: Փող են տվել, պարապած հարցեր եք տալիս», – ասաց Ծառուկյանը:

Լրագրողը նշեց, որ իրեն փող տալիս է խմբագիրը՝ որպես աշխատավարձ: Մյուս լրագրողներն էլ մանրամասնեցին, որ ոչ թե լրագրողն է կասկածի տակ դնում Ծառուկյանի հարկեր վճարելու հարցը, այլ նշում է, որ չկա վստահություն, քանի որ նախկին իշխանությունները նման հարցեր են կասկածի տակ դրել.

«Կասկածի տակ է դրվել նախանձությունից: Ծառուկյանն անում է, իրենք` չէ: Նայեք մի հատ, ինչի՞ են էսօր Ծառուկյանի օբյեկտները միայն ստուգում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ