fbpx
Հասարակություն

Ծառը ընկել է Վարդանանց փողոցի վրա ու միակողմանի փակել երթևեկությունը

Մայիսի 18-ին, ժամը 02:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սախարովի հրապարակում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառը շրջվել և միակողմանի փակել է երթևեկությունը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ