fbpx
Սպորտ

Կասիլյասը մեկնաբանել է «Լիվերպուլից» կրած պարտությունը

Իկեր Կասիլյասը մեկնաբանել է «Լիվերպուլից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում:

«Ես 100 % լավատես եմ: Հաշվի առնելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արդյունքը` մենք չենք կարող մտածել, որ արդեն դուրս ենք մնացել:

Տանը կպայքարենք, որպեսզի հայտնվենք կիսաեզրափակչում: Շնորհակալ ենք երկրպագուներին աջակցության համար»,- գրել է իսպանացի դարպասապահը «Թվիթերում»:

Կասիլյասը նաև հրապարակել է  երկու վիճելի դրվագի լուսանկար: Առաջինում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կոպիտ է խաղում Դանիլուի հետ

Մյուս դրվագում  Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ձեռքով է խաղում սեփական տուգանայինում:Հանդիպման գլխավոր մրցավար Մաթեու Լաոսը VAR-ի կիրառումից հետո  որոշել է չնշանակել 11-մետրանոց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ