fbpx
Սպորտ

Կասիլյասը բաժանվել է կնոջից

Իսպանացի լեգենդար դարպասապահ Իկել Կասիլյասը բաժանվել է իր կնոջից՝ հեռուստալրագրող Սառա Կարբոներոից։

Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է հենց Կարբոներոն։

Նա գրել է, որ իրենց որոշումը եղել է մտածված, կշռադատված ու փոխադարձ համաձայնությամբ։

«Հարգանքը, կապվածությունն ու ընկերությունը կմնան ընդմիշտ», – գրել է լրագրողը։

Նա նշել է, որ իր գրառումը միակ հրապարակային խոսքն է, որը կա ներկայում և կլինի ապագայում։

https://www.instagram.com/p/CMVOEWerWgi/?utm_source=ig_embed

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ