Արցախ
Ազատ TV-ն ներկայացնում է Արցախի քաղաքական, տնտեսական և հասարակական նորությունները՝ մասնավորապես խաղաղության և անվտանգության խնդիրների շուրջ։
Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարների ճեպազրույցը լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հարց. Վաշինգոտնում համանախագահների կողմից ինչ փաստաթղթեր են փոխանցվել Երևանին ու Բաքվին, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի, ավարտին հասցնելուց հետո պետք է նորից հանդիպեք… Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանի նախագահի՞: Հարց. Այո՛, Իլհամ Ալիևի: Զոհրաբ Մնացականյան. Նորից եմ կրկնում, ես հիմնվում եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ AzerTag գործակալությանը տրված հարցազրույցի վրա, որը հրապարակվել էր հունիսի 24-ին: Հարց. Ինչի՞ մասին…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 5-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախ կատարած այցի շրջանակներում հանդիպեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: ԱԳ նախարարը և Արցախի թեմի առաջնորդը քննարկեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առավել ամրապնդմանը և հայության հոգևոր կյանքին առնչվող հարցեր: Իր խոսքում նախարարը նշեց, որ արցախահայությանն առնչվող հարցերը վերաբերում են յուրաքանչյուր հայի՝ անկախ գտնվելու վայրից, քանի որ Արցախն…
Աշոտ Ղուլյանն ընդունել է Զոհրաբ մնացականյանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար ԶոհրաբՄնացականյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Արցախ կատարած այցի շրջանակում խորհրդարանում տեղի ունեցող պարբերական հանդիպումները՝ ընդգծելով արտաքին քաղաքական հարցերում մշտական խորհրդատվությունների կարևորությունը: Շնորհակալություն…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ անձնակազմին
Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի հետ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորեց նման բաց ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, որը լավ հնարավորություն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակում իրականացնելու և հետագա քայլերն ուղենշելու համար: Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Մասիս Մայիլյանին երկու գերատեսչությունների…
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Արցախի նախագահ Բակո Սահակյանը 14 օրենք է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքը։ Մանսավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները. – «Կուտակային կենսաթոշակների մասին», – «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին», – «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», – «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու…
Հանդիպում «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպում է ունեցել «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ: Նախագահը կարևորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ ընդգծելով Հայ Առաքելական Եկեղեցու նշանակալի դերակատարությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման, հայոց պետականության զարգացման ու զորացման գործում: Միջոցառմանը ներկա էին…
Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը` Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հարց. Պարոն նախարար, ի՞նչ եք քննարկել նախագահի հետ և ի՞նչ ծրագրերով եք Արցախում: Զոհրաբ Մնացականյան. Դուք շատ լավ գիտեք, որ սա մեր կողմից արտահայտված կարևորագույն նպատակներից մեկն է՝ ապահովել Արցախի իշխանությունների խորքային զգացումը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Սա չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև հարցը վերաբերում է Արցախին, հարցը վերաբերում է Արցախի…
ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները խորհրդակցությունների պլան են ստորագրել
Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց նման ձևաչափով կանոնավոր հանդիպումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից անդրադառնալու, գնահատելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա փուլը և ուղենշելու հետագա քայլերը: «Սա…
Մեր նպատակներից է ապահովել Արցախի իշխանությունների մասնակցությունը ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին․ Մնացականյան
Մեր կարևորագույն նպատակներից է ապահովել ԱՀ իշխանությունների ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանը: «Լեռնային Ղարաբաղը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները: Սեփականության զգացումի…
ԼՂ հարցը կարող է քննարկվել ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել , որ Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում կարող է քննարկվել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Պատասխանելով այն հարցին, թե շարունակվելո՞ւ է արդյոք ԼՂ հակամարտության կարգավորման հարցով երկխոսությունը, որը վերջին շրջանում ակտիվացել է, Զախարովան պատասխանել է. «Կարծում եմ, որ գերակայության սկզբունքով առանձնացված…
Բակո Սահակյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ՝ հուլիսի 4-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։
Արցախում տեղի է ունեցել համալսարանը գերազանց ավարտած ուսանողների դիպլոմների հանձնում
Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարանները գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Նախագահը շնորհավորել է շրջանավարտներին, մաղթել նրանց հաջողություններ և ամենայն բարիք: «Եղեք ուժեղ ու խիզախ ձեր հայրերի և պապերի պես: Նրանք կերտել ու պաշտպանել են մեր անկախությունը, դուք պետք է այն զորացնեք ու ամրապնդեք:…
Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Արտակ Դավթյանը այցելել է Արցախի առաջնագիծ (ՖՈՏՈՇԱՐՔ)
Հուլիսի 3-ին աշխատանքային այցով Արցախի պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է բանակային առաջնագծի մի շարք ուղղություններում, ծանոթացել է տեղում իրականացված ու շարունակվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել է հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համալիր գործընթացներին: Աշխատանքային այցի ընթացքում…














