Զինված Ուժեր

Ազատ TV-ն ներկայացնում է Հայաստանի զինված ուժերի նորությունները, զորավարժություններից մինչև անվտանգության քաղաքականության վերլուծություններ։

  • Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

    Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

    ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի մահվան հանգամանքները: 2019թ. փետրվարի 24-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշ-Այգեպար ավտոճանապարհի 2.5 կմ հատվածի հարակից տարածքում գտնվող «Տավուշ» կոչվող ջրամբարից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի՝ ազատ հերթափոխում գտնվող պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի դին՝ «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝…

  • ՊՆ հատուկ հաշվեհամարին 27 տարին լրացած զինծառայություն չանցած անձանց վճարումներից փոխանցվել է ավելի քան 11 մլրդ դրամ

    ՊՆ հատուկ հաշվեհամարին 27 տարին լրացած զինծառայություն չանցած անձանց վճարումներից փոխանցվել է ավելի քան 11 մլրդ դրամ

    Հայաստանում սահմանված կարգով վճարում է կատարել և քրեական հետապնդումից ազատվել է 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 9985 քաղաքացի: «Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց ի վեր (2003թ. դեկտեմբերի 17) սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկվող միջգերատեսչական հանձնաժողովը 9985 քաղաքացու վերաբերյալ կայացրել է…

  • Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողները տեղեկատվական ակցիա են անցկացրել

    Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողները տեղեկատվական ակցիա են անցկացրել

    Հայաստանում տեղակայված՝ ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմակայանում, Հայրենիքի պաշտպանի օրվա շրջանակում զինծառայողները դպրոցականների և պատանի բանակայինների համար անցկացրել են տեղեկատվական-քարոզչական «Կա՛ այդպիսի մասնագիտություն՝ Հայրենիք պաշտպանել» ակցիան։ Ինչպես տեղեկացնում են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, կայազորի սպաները երիտասարդների հետ անցկացրել են շարային, ինժեներական, բժշկական և կրակային պատրաստության ճանաչողական պարապմունքներ։ Գյումրու ռազմական կայազորում անցկացված միջոցառման մասնակիցները ծանոթացել…

  • Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում | Արծրուն Հովհաննիսյան

    Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում | Արծրուն Հովհաննիսյան

    ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում»։ Քարտուղարը նաև տեղադրել է հայ բժիշկների կողմից իրականացվող գործողությունների մասին պատմող լուսանկարներ։ https://www.facebook.com/arcrun/posts/2142900955745501 Ինչպես ավելի վաղ Ազատ TV-ին հայտնել էր՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ…

  • «Կառերեսվեք ավելի շատ պատժամիջոցների և մեկուսացման». Բոլթոն

    «Կառերեսվեք ավելի շատ պատժամիջոցների և մեկուսացման». Բոլթոն

    ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառման միջոցով անդրադարձել է Վենեսուելայում կատարվող իրադարձություններին. «Վենեսուելայի զինված ուժերն ունեն ընտրություն. Ապահովել ժողովրդավարություն, պաշտպանել քաղաքացիներին եւ թույլ տալ մարդասիրական օգնություն իրականացնել կամ առերեսվել ավելի շատ պատժամիջոցների եւ մեկուսացման»։ Venezuela’s military has a choice: Embrace democracy, protect civilians, and allow in humanitarian aid; or face even…

  • Ոստիկանության զորքերը մեկնել են մարտական դիրքեր

    Ոստիկանության զորքերը մեկնել են մարտական դիրքեր

    Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը: Այս անգամ էլ նրանց դիրքեր ճանապարհելու է գնացել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Խիզախության համար առանձնահատուկ վերաբերմունքի եք արժանի։ Հպարտությամբ փաստում եմ, որ ձեր պատրաստակամությամբ օրինակ եք ծառայում մեր ոստիկանական մեծ ընտանիքի համար․ արդեն մի շարք ստորաբաժանումների բազմաթիվ ծառայողներ ևս պատրաստակամություն են հայտնում գալ ու կանգնել…

  • Հակառակորդն անցնող շաբաթ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

    Հակառակորդն անցնող շաբաթ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

    Փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:  

  • Առողջական խնդիրներ ունեցող զինծառայողը վաղաժամ զորացրվել է

    Առողջական խնդիրներ ունեցող զինծառայողը վաղաժամ զորացրվել է

    Առողջական խնդիրներով զորակոչված, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայության ընթացքում երկու անգամ վիրահատված զինծառայող Արմեն Թադևոսյանը զորակոչվելուց ամիսներ անց վաղաժամ զորացրվել է: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքը: Արմեն Թադևոսյանը բազմաթիվ առողջական խնդիրներով զինծառայությանը պիտանի էր ճանաչվել և զորակոչվել 2018թ. ամառային զորակոչի ընթացքում և զորակոչվելուց հետո տեղափոխվել հոսպիտալ: Չնայած…

  • Բացահայտվել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք (տեսանյութ)
  • Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցելու են ռազմական առողջապահության ոլորտում

    Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցելու են ռազմական առողջապահության ոլորտում

    Թուրքիայի նախագահը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական առողջապահության ոլորտում համագործակցելու մասին երկու երկրների միջև դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության նոր ոլորտ է բացվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Մինչ այս երկու երկրների պաշտպանության նախարարությունները համագործակցել են ռազմական բժշկության, մասնավորապես վերականգնողական բուժման ոլորտներում․ հայկական…

  • ՊԲ-ն անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել

    ՊԲ-ն անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել

    Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը Աղդամի հատվածում հայկական անօդաչու թռչող սարքի խոցման մասին լուրերը համարում է ապատեղեկատվություն: «Փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցներում…

  • ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության

    ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության

    Փետրվարի 20-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և  հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հետևել են զորամասի բերումը «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին, որից հետո անձնակազմը, դուրս գալով մարտական կիրառման շրջաններ, անցել է առաջադրված…

  • Հայաստանը ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին մասնակցելու հրավերք է ստացել

    Հայաստանը ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին մասնակցելու հրավերք է ստացել

    Վրաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է փոխանցել իր զինծառայողների` բարեվարքության ոլորտում ունեցած փորձը, որն իրենք ստանում են նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերություններում։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ-ում անցկացված համատեղ ճեպազրույցում ասաց Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։ Նախարարը ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք հայկական կողմին շնորհակալ են Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո…

  • Վրաստանն ու Հայաստանը կհամագործակցեն ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում

    Վրաստանն ու Հայաստանը կհամագործակցեն ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում

    Հայաստան-Վրաստան պաշտպանական համագործակցությունը եղել է երկու երկրների ՊՆ ղեկավարների այսօրվա հանդիպման օրակարգում։ Այս մասին հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով`երկու նախարարները համաձայնել են պաշտպանական համագործակցությունը զարգացնելու, և դրա մեջ նոր ոլորտներ ներառելու վերաբերյալ հարցերում։ Հենց այսօր ստորագրվել է երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության ամենամյա ծրագիրը, որը ներառում է ռազմական կրթության,…

  • Դավիթ Տոնոյանը կիսվել է Լևան Իզորիայի հետ հանդիպման արդյունքներով

    Դավիթ Տոնոյանը կիսվել է Լևան Իզորիայի հետ հանդիպման արդյունքներով

    Հայաստանն ու Վրաստանը քաղաքական, անվտանգության ու մի շարք այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպման արդյունքներով: «Պարոն Իզորիայի հետ համաձայն եմ Պաշտպանության բնագավառում համագործակցությունը հետզհետե ընդլայնելու ու դրանում նոր ոլորտներ ներառելու հարցում», – ասաց Դավիթ Տոնոյանը: Նա նշեց,…