Զինված Ուժեր
Ազատ TV-ն ներկայացնում է Հայաստանի զինված ուժերի նորությունները, զորավարժություններից մինչև անվտանգության քաղաքականության վերլուծություններ։
Ռազմական գործողությունները դադարեցնել վաղ փուլում և Հայաստանի շահերին համապատասխան․ կառավարության ծրագրի «ռազմական» մասը
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման կարևորագույն միջոցը մարտունակ զինված ուժեր ունեցող, ապաքաղաքական, մշտապես կատարելագործվող, ռազմական-քաղաքացիական հարաբերություններում, ռազմական արվեստում ու գիտության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց արդիականացվող, ռազմաքաղաքական բարենպաստ հնարավորությունները, ռազմական արդյունաբերության և ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող, հասարակության համակողմանի ներգրավմամբ, ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող պաշտպանության համակարգի ստեղծումն է», – այս մասին ասվում է…
Կառավարությունը նախատեսում է զարգացնել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության համակարգը
Կառավարությունը, ըստ ներկայացված ծրագրի, կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված և կրթական չափորոշիչների հետ փոխկապակցված ծառայողական առաջխաղացման քաղաքականությունը և զարգացնելու է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգը: Նախատեսվում է էականորեն բարելավել զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը, կարգապահությունը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը, բացառել ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը։ Կառավարությունը նախատեսում է զարգացնել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական…
ՀՀ Զինված ուժերը կհամալրվեն գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների արդի համալիրներով
Անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանմամբ՝ Հայաստանի կառավարությունը, ըստ ներկայացված ծրագրի, միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով և ավտոմատացված ու ռոբոտացված օդային և վերգետնյա համակարգերով՝ այդպիսով ավելացնելով անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը: Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ…
Կառավարության նիստում մի շարք քաղաքացիների տարկետում կտրվի
ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստում մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրամադրվի: 4 քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրվի մինչև 2019 թվականի ամառային զորակոչը, իսկ մեկ քաղաքացու, որը ուսումնական ծրագիրը ավարտելու է 2020 թվականի հունիս ամսին, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է նախատեսվում տրամադրել մինչև 2020 թվականի…
Ռուսական բազայի օդաչուները հակառակորդին չեզոքացնելու վարժանքներ են արել Հայաստանի երկնքում
Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ռազմական ավիախմբի օդաչուները Հայաստանի երկնքում անցկացրել են հակառակորդի օդային ուժերը չեզոքացնելու վարժանքներ, որոնց ժամանակ հասել են մինչև ստրատոսֆերա՝ մթնոլորտի վերին շերտ: Այս մասին հայտնել է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունը: «Վարժական թռիչքների ընթացքում երիտասարդ օդաչուները կատարելագործել են ավիացիոն տեխնիկայով պարզ և բարդ պիլոտաժի հնարքներ անելու ունակությունները լեռնային տարածքում՝ միջին…
«Իսկանդեր»-ների համար նոր հրթիռ կմշակվի
Ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները պետք է կատարելագործվեն, ստանան նոր հրթիռներ և ունակ լինեն հաղթահարել հավանական հակառակորդ երկրներում դեռևս մշակման փուլում գտնվող հակահրթիռային համալիրների պաշտպանությունը: Այս մասին ռուսական կողմի մտադրությունները հայտնի են դարձել երկրի զինված ուժերի մասնագետների գիտական հրապարակումից: Նշվում է, որ այժմ հրթիռային համալիրի վրա իրականացվում են մշակման ու փորձարկման աշխատանքներ, որոնք ուղղված են…
2019-ին նախատեսվում է 1000-ից ավելի նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավում․ ՊՆ
Հայաստանում տարեկան մոտ 500 սպա հնարավորություն կունենա արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկով բնակարան գնել։ Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ հրապարակման մեջ, որում ամփոփվել են նախարարության՝ 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները։ Նշվում է, որ մշակվել և շրջանառության է դրվել սպայական կազմի զինծառայողներին երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկավորման ծրագիրը հաստատելու մասին ՀՀ…
Բանակի առաջնագիծը կահավորվել է տեսադիտարկման սարքերով, 7-8 տասնյակ դիրքեր՝ մշտական ջրով և հոսանքով․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2018 թվականին կատարած աշխատանքների արդյունքները՝ հրապարակելով տարվա գերակա խնդրի ու դրանից բխող միջոցառումների կատարողականը, որից հայտնի են դառնում որոշ մանրամասներ։ Այդ թվում է այն, որ հստակեցվել են պետական սահմանի պահպանության և կիրառման խնդիրները, կառուցվածքային և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հագեցվածության առումով ուժեղացվել են պաշտպանական շրջանները։ «Առաջնագծի մարտական դիրքերում և հենակետերում…
Բանակում ներդրման նպատակով փորձարկվել են նոր սերնդի զինատեսակներ․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները և կոնկրետ ծրագրերի իրականացմանը ընթացքը։ «Ձեռք են բերվել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցներ, զինված ուժերում ներդրման նպատակով կատարվել են նոր սերնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների փորձարկումներ», – նշվում է հրապարակման մեջ։ Խոսքը, ենթադրաբար, նաև Սու-30ՍՄ կործանիչների ու ԱԿ-12 ավտոմատների…
Արցախի շփման գծում կրակոցների քանակը նվազել է նախորդ շաբաթվա համեմատ
Հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական զորքերի՝ Արցախի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական զորքերի՝ Արցախի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման…
Հայաստանը Ռուսաստանից 2020 թվականին վեցի փոխարեն կստանա չորս «Су-30СМ» կործանիչ
Հայաստանը Ռուսաստանի հետ կնքված պայմանագրով 2020 թվականին կստանա չորս «Су-30СМ» կործանիչ: Այդ մասին «Коммерсант»-ին ասել է ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններից մեկի թոփ-մենեջերը: Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ պայմանագիրը համարվում է առևտրային, և գնումն իրականացվում է վարկի գումարային հաշվով, որը տրամադրել է ռուսական կողմը՝ յուրաքանչյուր օդանավի գինը Հայաստանի համար կլինի այնքան, որքան ռուսական զինված ուժերի համար…
ՀՀ-ն ձեռք կբերի ՍՈՒ–30 ՍՄ կործանիչ ինքնաթիռներ
Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ կործանիչներ։ Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը` ի պատասխան «Sputnik Արմենիա»-ի հարցմանը։ «Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈՒ–30 ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է», – նշված է ՊՆ–ի պատասխանում։ Նախարարությունը չի պատասխանել ինքնաթիռների քանակին և գործարքի գումարին վերաբերող հարցերին։ Գերատեսչությունից հայտնել են, որ հարցադրումները պարունակում են դասակարգված…
ՊԲ-ում անց են կացվել ցուցադրական պարապմունքներ
ՊԲ-ի հարավ-արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, հունվարի 30-ին անց են կացվել ցուցադրական պարապմունքներ, որոնց ընթացքում միավորումների և զորամասերի հրամանատարական կազմին ևս մեկ անգամ ցուցադրվել են այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել զորամասերը «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի բերելու դեպքերում: Սկսած զորամասի հերթապահի…
Արթուր Վանեցյանը դրական է գնահատել Սահմանապահ զորքերի գործունեությունը
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում հունվարի 29-ին տեղի է ունեցել Սահմանապահ զորքերի 2018թ-ի մարտածառայողական գործունեության ամփոփումը, որին մասնակցել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Զորամասերի հրամանատարների և ստորաբաժանումների պետերի զեկույցներից հետո ելույթ է ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և նշել, որ Սահմանապահ զորքերի ծառայությունը պետության անվտանգության համակարգում անչափ կարևոր բաղադրիչ է, իսկ սահմանապահների ծառայությունը՝…
ՀՖՖ և FAF ֆան-շարժման ներկայացուցիչներն այցելել են Իջևանի զորամաս
Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Առաջին հայկական ճակատ ֆան շարժման հետ համատեղ, Իջևանի «Արնար» մարզադաշտում անցկացրել են ֆուտբոլային միջոցառում, որի շրջանակներում միմյանց հետ մրցել են ՊՆ ենթակայության տակ գտնվող Իջևանի զորամասի զինվորները և ՖԱՖ ուլտրասի ներկայացուցիչները: ՀՖՖ-ից հայտնում են, որ հանդիպումն ընթացել է տոնական և ջերմ մթնոլորտում և ավարտվել ոչ-ոքի՝ 2-2…















