Զինված Ուժեր

Ազատ TV-ն ներկայացնում է Հայաստանի զինված ուժերի նորությունները, զորավարժություններից մինչև անվտանգության քաղաքականության վերլուծություններ։

  • ՊԲ-ում անց են կացվել ցուցադրական պարապմունքներ

    ՊԲ-ում անց են կացվել ցուցադրական պարապմունքներ

    ՊԲ-ի հարավ-արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, հունվարի 30-ին անց են կացվել ցուցադրական պարապմունքներ, որոնց ընթացքում միավորումների և զորամասերի հրամանատարական կազմին ևս մեկ անգամ ցուցադրվել են այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել զորամասերը «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի բերելու դեպքերում: Սկսած զորամասի հերթապահի…

  • Արթուր Վանեցյանը դրական է գնահատել Սահմանապահ զորքերի գործունեությունը

    Արթուր Վանեցյանը դրական է գնահատել Սահմանապահ զորքերի գործունեությունը

    ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում հունվարի 29-ին տեղի է ունեցել Սահմանապահ զորքերի 2018թ-ի մարտածառայողական գործունեության ամփոփումը, որին մասնակցել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Զորամասերի հրամանատարների և ստորաբաժանումների պետերի զեկույցներից հետո ելույթ է ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և նշել, որ Սահմանապահ զորքերի ծառայությունը պետության անվտանգության համակարգում անչափ կարևոր բաղադրիչ է, իսկ սահմանապահների ծառայությունը՝…

  • ՀՖՖ և FAF ֆան-շարժման ներկայացուցիչներն այցելել են Իջևանի զորամաս

    ՀՖՖ և FAF ֆան-շարժման ներկայացուցիչներն այցելել են Իջևանի զորամաս

    Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Առաջին հայկական ճակատ ֆան շարժման հետ համատեղ, Իջևանի «Արնար» մարզադաշտում անցկացրել են ֆուտբոլային միջոցառում, որի շրջանակներում միմյանց հետ մրցել են ՊՆ ենթակայության տակ գտնվող Իջևանի զորամասի զինվորները և ՖԱՖ ուլտրասի ներկայացուցիչները: ՀՖՖ-ից հայտնում են, որ հանդիպումն ընթացել է տոնական և ջերմ մթնոլորտում և ավարտվել ոչ-ոքի՝ 2-2…

  • Վալերիյ Օսիպյանը կրկին ոստիկան-սահմանապահների է ճանապարհել դիրքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Վալերիյ Օսիպյանը կրկին ոստիկան-սահմանապահների է ճանապարհել դիրքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Վալերիյ Օսիպյանին ողջունեցին ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողները։ Նրանք շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու և սահմանին ամուր կանգնած արդեն զինակից գործընկերներին փոխարինելու։ «Հպարտանում եմ ձեզնով, որ պատրաստակամությամբ ու պատվով արդեն կանգնել եք դիրքերում և նույն գիտակցմամբ կրկին դիրքեր եք բարձրանալու»․ ոստիկան-սահմանապահներին ուղղված խոսքում ընդգծեց Վալերիյ Օսիպյանը՝ փոխանցելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գոհունակությունն ու շնորհակալությունը։ Հայրենիքի,…

  • Թբիլիսիում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակին նվիրված ընդունելություն

    Թբիլիսիում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակին նվիրված ընդունելություն

    Վրաստանում ՀՀ դեսպանությունը հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի առթիվ Թբիլիսիում կազմակերպել է պաշտոնական ընդունելություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Ընդունելությանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան (Levan Izoria), նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին (Lela Chikovani), ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան (Vladimer Chachibaia), պաշտապանության…

  • ՀՀ  վարչապետի խոսքը Հայոց բանակի օրվա առթիվ

    ՀՀ վարչապետի խոսքը Հայոց բանակի օրվա առթիվ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր շնորհավորական ուղերձն է հղել բանակի օրվա առթիվ։ Ուղերձն ամբողջությամբ՝ տեսանյութում.

  • Հերոս Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 29 տարեկան

    Հերոս Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 29 տարեկան

    Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 29 տարեկան: ՀՀ պաշտպանության նախարարությունը միացել է հերոսի ծննդյան օրվա առթիվ հնչող շնորհավորական խոսքերին: ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում Արմենակ Ուրֆանյանը ստացել է կապիտանի կոչում, երկու անգամ ճանաչվել է հրաձգային վաշտի լավագույն հրամանատար: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում ծավալված մարտական գործողությունների ժամանակ կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի…

  • Բանակում մահացության դեպքերն անցած տարվա համեմատ նվազել են 16 տոկոսով. ԳՇ պետ

    Բանակում մահացության դեպքերն անցած տարվա համեմատ նվազել են 16 տոկոսով. ԳՇ պետ

    Բանակում մահացության դեպքերն անցած տարվա համեմատ նվազել են 16 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` անդրադառնալով այն հարցին, թե ներքին դեպքերը բանակում բացառելու համար ինչ քայլեր են ձեռնարկվել, քանի որ միայն 2018 թվականին բանակում մահացության ներքին դեպքերը 63-ն են եղել: «Իսկ անմիջապես մարտական ծառայության հետ կապված…

  • Թբիլիսիում Տրվել է ՀՀ ԶՈւ կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

    Թբիլիսիում Տրվել է ՀՀ ԶՈւ կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

    Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք է մատուցել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, կատարվեց հոգեհանգստյան կարգ: Այս մասին հայտնում են…

  • Մխիթար Հայրապետյանը «Եվրանեսթի» հայկական պատվիրակության անունից շնորհավորել է զինվորականներին

    ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության նախագահ Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է զինվորականներին՝ ԶՈւ կազմավորման օրվա առթիվ. «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ)՝ այս պահին Բրյուսելում գտնվող հայկական պատվիրակության անունից. Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ, փառք ու պատիվ ձեզ՝ հայոց բանակի քաջարի՛ մարտիկներ»: https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/624142748050859

  • Առաջին հերթին պարգևատրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազը

    Առաջին հերթին պարգևատրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազը

    ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները պարգևավճարներ են ստացել գերատեսչության խնայողությունների շնորհիվ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Անցյալ տարվա ընթացքում մենք բավականին մեծ ծավալի ֆինանսներ ենք տրամադրել պարգևատրումների համար: Դրանք գոյացել են մեր խնայողություններից, չեն ուղղվել ինչ-ինչ ձեռքբերումների, այլ տրամադրվել են անձնակազմին որպես հավելավճար: Առաջին հերթին տրամադրվել են մարտական հերթապահության…

  • ՀՀ նախագահականում մեկնարկել է Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողությունը

    ՀՀ նախագահականում մեկնարկել է Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողությունը

    ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկել է հայկական բանակի կազմավորման օրվա առիթով կազմակերպված պարգևատրման արարողությունը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ զինված ուժերի մասնագիտական տոնն է, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 28-ին: Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի…

  • Դուք խաղաղության ու պետականության զարգացման երաշխավորն եք. Արարատ Միրզոյանի շնորհավորանքը

    Դուք խաղաղության ու պետականության զարգացման երաշխավորն եք. Արարատ Միրզոյանի շնորհավորանքը

    ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի ստեղծման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց բանակի ստեղծումը նորանկախ Հայաստանի պատմության հիրավի ամենափառավոր էջերից է: Ուզում եմ արժանին մատուցել այն անձանց, ովքեր Ղարաբաղյան պատերազմի ծանր օրերին կանգնած են եղել մեր բանակի ստեղծման ակունքներում: Ուզում եմ գլուխ խոնարհել…

  • Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ

    Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ

    ՀՀ զինված ուժերն իրենց շատ կարևոր առաքելությունը կատարում են ամենաբարձր մակարդակով: ՀՀ զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ իր ուղերձում նման համոզմունք է հայտնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Շնորհավորում եմ մեր նորօրյա պատմության կարևոր տոներից մեկի՝ Բանակի օրվա առթիվ։ Այսօր մեր զինված ուժերն ունեն շատ կարևոր առաքելություն, այն է` ապահովել Հայաստանի Հանրապետության ու Արցախի անկախությունը, հայ…

  • Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

    Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առթիվ: Այսօր մեր բանակը մարտունակ է ու կայացած: Լինելով Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության հուսալի երաշխավորը՝ այն նաև տարածաշրջանային կայունության շատ կարևոր բաղադրիչ է: Այո՛, այսօր մենք ունենք…