Հայաստան

Ազատ TV-ն անդրադառնում է Հայաստանի նորություններին՝ քաղաքականից մինչև մշակութային և տնտեսական կարևոր զարգացումներ։

  • Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

    Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

    Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։ 

  • Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ Ժան-Միշել Էքերյանին

    Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ Ժան-Միշել Էքերյանին

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող տարբեր հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախին…

  • ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

    ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

    Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հունվարի 14-16-ը Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության պահպանություն, էկոտուրիզմ, բնական ռեսուրսների բանական օգտագործում…

  • Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է արցախյան հիմնախնդրին

    Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է արցախյան հիմնախնդրին

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին։ Անթալիայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է. «Գոյություն ունեցող որոշ խնդիրների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանելը:…

  • Ն.Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է Ալիևի հայտարարություններն անարձագանք չթողելու մասին

    Ն.Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է Ալիևի հայտարարություններն անարձագանք չթողելու մասին

    Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին, նշել է, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը: Ժողովրդի քվեով ձեւավորվեց խորհրդարան եւ միջազգային կառույցները եւս հաստատեցին ընտրությունների լեգիտիմությունը: «Ես եւս մեկ անգամ ուզում…

  • ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն հանձնեց նախագահ Լուկաշենկոյին

    ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն հանձնեց նախագահ Լուկաշենկոյին

    ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 21-ին, Բելառուսի նախագահի նստավայրում ՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։Հանձնման արարողությանը հաջորդած խոսքում Բելառուսի նախագահը համառոտ ներկայացրել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն ու հետագա զարգացման ուղղությունները։Բելոռուսի նախագահը…

  • ԵԽԽՎ-ում քննարկում են ՀՀ ԱԺ ընտրությունները

    ԵԽԽՎ-ում քննարկում են ՀՀ ԱԺ ընտրությունները

    ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում այսօր քննարկվում են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության դիտարկումները։ Առաքելության ղեկավար, զեկուցող Ալեքսանդր Պոչեյը շատ բարձր գնահատական տվեց տեղի ունեցած ազատ և արդար ընտրություններին` նշելով, որ նախկինում կրկնվող ընտրախախտումներն այս անգամ բացակայել…

  • Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի ԱԳՆ

    Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի ԱԳՆ

    ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 21-ին տեղի ունեցավ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծեցին երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: ՀՀ…

  • ՀՀ վարչապետը Ցյուրիխում հանդիպել է գործարարներին

    ՀՀ վարչապետը Ցյուրիխում հանդիպել է գործարարներին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Շվեյցարիայում է։Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: ՀՀ վարչապետը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող…

  • Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

    Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

  • Ուժային կառույցները չպետք է ունենան քաղաքական ուղղորդում

    Ուժային կառույցները չպետք է ունենան քաղաքական ուղղորդում

    Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին, նշեց, որ խմբակցությունում նոր կառուցվածքային փաթեթը դեռ չի քննարկվել մեկ պարզ պատճառով՝ այն դեռևս իրենց մոտ չէ. «Մենք դեռ չգիտենք, թե մի քանի նախարարությունների ձևաչափն ինչպես է լինելու: Այդ պարագայում քննարկումներ սկսել ուղղակի չենք կարող»,- նշեց Մակունցը:Մանրամասները՝ տեսանյութում. Աղբյուր ՝ galatv.am

  • Նիկոլ Փաշինյանը Դավոսում որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը

    Նիկոլ Փաշինյանը Դավոսում որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ից 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս: Ինչպես հաղորդում է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը, Փաշինյանը որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը: Նույն քննարկմանը որպես բանախոս են հանդես գալու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ…

  • ԵԽԽՎ-ում առաջիկայում կանդրադառնան նաև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին

    ԵԽԽՎ-ում առաջիկայում կանդրադառնան նաև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին

    Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը տեղի կունենա հունվարի 21-25-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին կայանալիք նիստի օրակարգում է նաև Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցն է: Բացի այդ, հունվարի 21-ի նիստի ընթացքում նախատեսվում է Վեհաժողովի նախագահի և փոխնախագահների ընտրություն: Ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Ֆինլանդիայի նախագահը: Ձմեռային նստաշրջանի…

  • Տիգրան Խաչատրյանը նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

    Տիգրան Խաչատրյանը նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

    Հայաստանի նախագահի հրամանագրով Տիգրան Խաչատրյանը հաստատվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար», – ասվում է հրամանագրում։

  • Հակոբ Արշակյանը` Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

    Հակոբ Արշակյանը` Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հակոբ Արշակյանը նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Հակոբ Արշակյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»,- ասված է հրամանագրում: