Խորհրդարան
Ազատ TV-ն լուսաբանում է խորհրդարանի աշխատանքը՝ օրենսդրական նախաձեռնություններից մինչև պատգամավորական քննարկումներ։
ԱԺ արտաքին հարաբերությունների փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Իգիթյանը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօր տեղի ունեցած առաջին նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։ «Մենք պատրաստվում ենք սերտ կապեր ունենալ կառավարության հետ, հանդիպումներ ունենալ դեսպանների հետ։ Հանձնաժողովն ունի ուժեղ կազմ և, կարծում եմ, որ մենք լավ կաշխատենք», – իր խոսքում ասաց Հովհաննես Իգիթյանը։
Կսահմանափակվի բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում. Ալեն Սիմոնյան
Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ քիչ առաջ շրջանառության մեջ է դրել ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «ՀՀ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև կարգելվի գազալցկայաններում և տարբեր…
ԱԺ տնտեսական հանձնաժողովը փոխնախագահ ունի
Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովն այսօր քննարկում էր հանձաժողովի տեղակալի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն առաջարկեցին խմբակցության պատագամավոր Հովիկ Աղազարյանի թեկնածությունը: Մինչ հարցը քվեարկության կդրվեր` նա ելույթ ունեցավ: Պատգամավորն առանձնացրեց մի քանի հարցեր, որոնց մասին պատրաստվում է բարձրաձայնել հանձնաժողովի նիստերի ժամանակ: «Շատերը տնտեսական հեղափոխությունը պատկերացնում են արտառոց մի բան, բայց հեղափոխությունը հնի ժխտումն է: Իսկ…
Բակո Սահակյանն ընդունել է Արարատ Միրզոյանին
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
ԱՀ Ազգային ժողովի հետ կձևավորենք համագործակցության հանձնաժողով. Արարատ Միրզոյան
«ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանականների հետ հանդիպմանը ունեցանք բավականին անկեղծ և հետաքրքիր զրույց ամենատարբեր հարցերի վերաբերյալ»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը երկու խորհրդարանների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ ամենաինտենսիվ կերպով շարունակելու հարաբերությունները: «Շուտով կձևավորվի ԱՀ Ազգային…
Արսեն Բաբայանը՝ պարգևավճարների որոշման նախագծում փոփոխություններ կատարելու մասին
Վարչապետի աշխատակազմը մշակել և e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Այդ նախագծին իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավաբան Արսեն Բաբայանը: Նա մասնավորապես գրել է. «Հարկ է…
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հյուրընկալվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես երկու պետությունների խորհրդարանական հանձնաժողովների միջեւ աշխատանքի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկայում երկու օրենսդիր մարմինների մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովների համատեղ նիստ…
Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-10-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների հետ:
Նաիրա Զոհրաբյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Շնորհավորելով Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Ուրազաևը նշել է, որ Հայաստանում հավատարմագրված դեսպանները քննարկել և ողջունել են այս կարևորագույն պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի նշանակումը, քանի որ նա…
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Խորհրդարանի ղեկավարը, փաստելով հայ և վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու պատմական խորը արմատները, ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու լայն հնարավորություններ կան: Գիորգի Սագանելիձեն Արարատ Միրզոյանին է փոխանցել Վրաստանի խորհրդարանի ղեկավարի շնորհավորանքն ու բարեմաղթանքները`…
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 11.02.2019, ժամը 11:00, 214 սենյակ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 11.02.2019, ժամը 14:00, 114 /2-րդ մասնաշենք/ սենյակ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 11.02.2019, ժամը 12:00, 414 սենյակ, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11.02.2019, ժամը 11:00, 114 սենյակ, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով` 11.02.2019, ժամը 14:00,…
Խորհրդարանը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12-ին
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում փաստաթղթեր է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովին ներկայացրեց կառավարության ծրագիրը։ Նա տեղեկացրել է, որ ծրագիրը քննարկելու նպատակով ԱԺ նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին` ժամը 10։00-ին։
Հերիքնազ Տիգրանյանն ընտրվել է առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Այսօր առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը: Հերիքնազ Տիգրանյանը մասնագիտությամբ իրավաբան է: 1996-2001թթ. եղել է ՀՀ Լեզվի պետական տեսչության առաջատար իրավաբան: 1997-2003թթ. եղել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի, 2000-2010-ին Հայաստանի ոստիկականական ակադեմիայի, 2008-2012թթ. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի, 2012-2015-ին Փաստաբանական դպրոցի դասախոս: 2001-2004թթ. եղել է…
Ոչ ոք չի կարող ասել՝ երբ կունենանք ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ․ Եղոյան
Հայաստանի հետ եվրոպական երկրների վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը դանդաղեց որոշ օբյեկտիվ պատճառներով, և մասնավորապես՝ պայմանավորված մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններով։ Այս մասին այսօր ԱԺ միջանցքում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Պատգամավորը հրաժարվեց հստակ պատասխանել հարցին, թե ե՞րբ կլինի այդպիսի ռեժիմ։ «Հստակ թիվ ասել չեմ կարող, որովհետև դա կախված կլինի բազմաթիվ…
ԱԺ պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի կազմը հաստատվեց
Ազգային ժողովի պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովն այսօր անցկացրեց անդրանիկ նիստը և հաստատեց իր կազմը։ Այն ունի 15 անդամ՝ «Իմ քայլը» խմբացկությունից Վարդանյան Վլադիմիր (հանձնաժողովի նախագահ,), Սերգեյ Ատոմյան, Նազելի Բաղդասարյան, Նիկոլայ Բաղդասարյան, Սիսակ Գաբրիելյան, Սուրեն Գրիգորյան, Արթուր Դավթյան, Աննա Կարապետյան, Վահագն Հովակիմյան, Արուսյակ Ջուլհակյան, «Բարգավաճ Հայաստանից»՝ Նորա Առուստամյան, Քաջիկ Գևորգյան, Գևորգ Պետրոսյան, և «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն…















